Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն
Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն | |
չինարեն՝ 上海环球金融中心 | |
Տեղագրություն | Չինաստան, Շանհայ |
Կառուցման ժամանակ | 1997-2008 |
Բարձրություն | |
---|---|
Տանիք | 492 |
Վերջին հարկ | 474 |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 101 |
Տարածքը շինության մեջ | 377.300մ² |
Ճարտարապետ | Կ. Պեդերսեն |
Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն (չինարեն՝ 上海环球金融中心, անգլ.՝ Shanghai World Financial Center), երկնաքեր Շանհայում, որի շինարարությունն ավարտվել է 2008 թվականին։Կենտրոնի բարձրությունը 492մ է։ Շենքը բարձրությամբ յոթերորդն է աշխարհում, և վեցերորդը Ասիայում (2015 թվականի տվյալներով)։ Այն կառուցել է ճապոնական Mori Building Corporation ընկերությունը, գլխավոր դիզայները Դեյվիդ Մալոթն է (David Malott)։ Շենքի ոչ պաշտոնական անունը «բացիչ» է։
Շենքի նախագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքի նախագիծը ակտիվորեն պաշտպանել է ճապոնացի մագնատ Մինորու Մորին, այդ պատճառով շենքը ոչ պաշտոնապես կրում է նրա անունը[1]։ Կառույցի հիմնաքարը դրվել է 1997 թվականի օգոստոսի 27-ին, բայց ֆինանսական ճգնաժամի պատճառով կառուցումը ձգձգվել է տասը տարով։ Կառուցումը տևել է չորս տարի. շենքի ֆինանսավորումը սկսվել է 2003 թվականին[2]։ Այդ նույն թվականին նախագծում փոփոխություններ են կատարվել. նախատեսված 460մ-ի և 94 հարկի փոխարեն Մորիի ընկերությունը կառուցում է 492մ բարձրությամբ 101-հարկանի շենք։
2005 թվականին փոխվում է նաև շենքի բարձունքի լուսամուտի տեսքը. լուսամուտը նախատեսված էր օդի դիմադրության ուժը փոքրացնելու համար և նախնական տարբերակով պետք է ունենար 46մ տրամագծով շրջանի տեսք։ Սակայն չինացիների, այդ թվում՝ Շանհայի քաղաքապետի կողմից այդ տարբերակը խիստ քննադատության արժանացավ ճապոնական դրոշին պատկերված ծագող արևը հիշեցնելու համար։ Շրջանի ձևը փոխարինվեց սեղանի ձևով, ինչը պակասեցրեց ծախսերը և հեշտացրեց ծրագրի իրականացումը։
Ներդնողները ցանկացել են սյան հաշվին մեծացնել շենքի բարձրությունը, որպեսզի այն գերազանցի Թայբեյ 101-ի բարձրությունը (509.2մ), սակայն ճարտարապետ Ուիլյամ Պեդերսոնը դեմ է եղել՝ մեկնաբանելով, որ այդպիսի հսկայական կառույցին իր չափերն էլ բավական են։
Կառույցի մակերեսը 377.300մ² է։ Այն ունի 31 գերարագ վերելակ և 33 շարժասանդուղք։
Կառույցի առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը անցել է սեյսմակայունության բոլոր փորձարկումները։ Այն կարող է դիմանալ 7-բալանոց երկրաշարժի։ Դիտարկվել է մարդկանց փրկելու երեք եղանակ՝ շենքի միջին հատվածում գտնվող պաշտպանված աստիճաններով, շենքի եզրերում գտնվող վերելակներով և պաշտպանված հարկերով։ Պաշտպանված են շենքի յուրաքանչյուր 12-րդ հարկերը։ Դրանք նախատեսված են նաև հրդեհից պատսպարվելու համար մինչև փրկարարների գալը։ Այդ հարկերը ունեն առանձին ուժեղացված երկաթբետոնե հիմքեր, որոնցով շենքը բաժանվում է հատվածների։ Առանձնահատուկ այդ հարկերը ամրացված են հրադիմացկուն մետաղով, պատուհաններն էլ ապակուց են, ինչը հնարավորություն է ընձեռում անհրաժեշտության դեպքում կոտրել դրանք շենքը թթվածնով ապահովելու համար։
Հարկերի բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կառույցի ստորգետնյա երեք մակարդակները նախատեսված են մեքենաների կայանման համար։
- 1-5-րդ հարկեր - նիստերի դահլիճներ, խանութներ, ռեստորաններ։
- 7-77-րդ հարկեր - տարբեր ընկերությունների գրասենյակներ։ Այսպես՝ Tomson Group Ltd. ընկերությունը գնել է 72 հարկ՝ բացառությամբ 29-րդի, որում գտնվում է Shanghai World Financial Culture & Media Center ընկերությունը։ Գրասենյակներում ընդհանուր առմամբ աշխատում է 12.000 մարդ[3]։
- 79-85-րդ հարկեր - գտնվում է Park Hyatt Shanghai հյուրանոցը՝ 174 համարներով։
- 86-րդ հարկ - նիստերի դահլիճ և հրավերքների համար նախատեսված ութ սրահներ։
- 87-93-րդ հարկեր - ռեստորաններ։
- 94-100-րդ հարկեր - դիտահրապարակներ, ցուցահանդեսների հրապարակներ։ Երկնաքերի ամենաբարձր դիտահրապարակը ունի 472մ բարձրություն։
Կառույցի ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոնի դիտահրապարակը ամենաբարձրն է աշխարհում։ Գտնվում է 100-րդ հարկում՝ 472մ բարձրության վրա։
- 2008 թվականին համարվել է աշխարհի լավագույն երկնաքերը[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն
-
Աշտարակի դիտահրապարակում
-
Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն և Ցզին Մաո աշտարակ
-
Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն և Ցզին Մաո աշտարակ
-
Աշտարակը գիշերը
-
Երկնաքերը հետին պլանում
-
Աշտարակը գիշերը
-
Կառույցի վերջին աշխատանքներ
-
Երկնաքերը կառուցման ընթացքում
-
Կառուցման ընթացքում
-
Ցզին Մաո և Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն
-
Գիշերային տեսարան
-
Վերին հարկերի շինարարություն
-
Կառույցի գագաթը
-
Կառույցը վերևից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն. աշխարհում երրորդի իր բաչձրությամբ
- ↑ Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն
- ↑ Շանհայի աշտարակը հռչակվել է տարվա լավագույն երկնաքեր
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն» հոդվածին։ |
|